Մատենադարան

Այս ուրբաթ մենք ամբողջ դասարանով գնացել էինք Մատենադարան։ Մուտքի առաջ տեղադրված են Մ․Խորենացու, Ա․Շիրակացու,Մ․Գոշի, Թ․Ռոսլինի, Ֆրիկի և Գ․Տաթևացու բազալտե առձաները, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները, նաև հայոց այբուբեն տառերը ։Մենք  տեսանք  Հայոց ամնամեծ ձեռագիր մատյանը՝ Մշո ճառընտիրը, գրվել է մագաղաթի վրա, որը Մեծ եղեռնի հիշատակի մասին է։ Տեսանք նաև ամենափոքր գիրքը՝ Տոնացույց։ Մենք տեսել ենք բուսական ծագման դեղեր՝ կարամրագույն, ներկերի տարբեր բաղադրիչները, օրինակ ոսկեգույնը սարքվում է ոսկու փոշիից, որդան կարմիր որդը։  Մենք տեսել էինք վիշապաքարը, որը դրվել է ջրաղացների մոտ ու մարդիք  մտածում էին, որ այն ուժ ունի ու չի թողնում ինչ-որ բան  փչացնել կամ գողանալ։  Ծանոթացանք Ադամի ու Եվայի մասին պատմող գրքին, որի վրա պատկերված էին սև գույնով,  որովետև կերել էին արգելված խնձորը ու  Աստված նրանց լքեց ու վտարեց դրախտից՝  դժոխք։ Այդ օրը ես շատ մեծ տպավորություն ստացա Մատենադարան այցելությունից։ Մենք ամեն գնով  պետք է պահպանենք դարերի խորքերից մե հասած մեր ձեռագրերը, լեզուն,  մշակույթը և ազգությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *