Հասած երկինքը

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

Նկարիր հեքիաթը։

 


դուրս գրիր բոլոր ածակաները։

«Կապույտ, կանաչ,սպիտակ,քաղցր,չար,ւանտանելի, դժվար, 

Ինչյու է ստեղծվել չար շաքարավազը

Ա/Քաղցր գայլը լիզեց շաքարավազը և դարձավ քաղցրահամ։

Բ/Երեխաները նրան չար ստեղծեցին։

Գ/Որովհետև ձյունը կանաչ էր իսկ խոտը սպիտակ։

Դ/Ընկեր շաքարավազը նրան խփեց ու չարացրեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *