Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Առաջադրանքներ

1. էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սոսափել-սվսվալ

կապուտակ-կապույտ

խարույկ-կրակ

թափառել-քաալել առանձ գոռծ

պարապ-սարապ ան գործ

Ճարել-գտնել

2.Գրի՛ր աշնանային բառեր:

3. Գրածդ բառերից ընտրիր երեքը և կազմիր նախադասություններ:

4. <<Աշունն ու տերևը>> վերնագրով գրի՛ր երկխոսություն

-Աշուն, բարև:

– Բարև տերև:

-Ինչպե՞ս ես:

– Շնորհակալ եմ, լավ,  իսկ դո՞ւ:

– Լավ է, որ եկել ես մեզ հյուր:

-Եկել եմ, որ օգնեմ ծառից իջնես ցած, իսկ գարնանը նոր կյանք առնես:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *