Հայրենագիտություն իմ գյուղ

Բարև ձեզ, ես Արամ եմ։ Հայրիկիս կողմը՝ Տոնոյանները, արմատներով Արմավիրի մարզից են, իսկ մայրիկս՝  Սյունիքի Տեղ գյուղի Մելիք-Բարխուդարյանների սերնդից է, որոնք ապրել են Սյունիքի  Տեղ գյուղում։ Այս նյութում ես կպատմեմ հենց Տեղ գյուղի մասին, որը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 12 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա։ Ըստ պատմական վկայության գյուղը հիմնել է սյունիքի թագուհի Շահանդուխտ 2-ը, և այն եղել է մելիքանիստ գյուղ։
Գյուղում կան պատմամշակույթային կառույցներ՝  կանգուն Ս. Գևորգ եկեղեցին, Տեղից մոտ 3 կմ հարավ-արևելք գտնվում է «Սըռնեզցի» կոչվող եկեղեցին, նաև  արժեքավոր հուշարձաններից՝  Մելիք-Բարխուդարյանների «Ամարաթը» , «քարե օթախը» (թաղածածկ սենյակներից բաղկացած բնակելի համալիր) և մի շարք գլխատներ։ Մորական կողմի պապիկս՝ Աշոտ Բարխուդարյանը ինձ հաճախ է պատմում իր հայրենի գյուղի մասին, իհարկե նա ծնվել և մեծացել է Երևան քաղաքում, բայց մանկության տարիներին շատ հաճախ է գյուղ գնացել։ Մայրիկս նույնիսկ ձեռագործ բազմերանգ մանկական գուլպաներ ունի, որը պապիկիս հորաքույրն էր գործել իր համար։ Այն ամբողջովին Սյունիքի զարդանախշերով է գործած։ Ես 6 տարեկանում եմ եղել Տեղ գյուղում, և շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա երբ պապիկս ցույց տվեց Տեղ գյուղի  քարանձավները։ Դրանք մեծ անցքեր էին, որոնք ստեղծվել էին մարդկանց կողմից և շատ հին ժամանակներում օգտագործվել են որպես կացարաններ։  Գյուղի բոլոր տները ցածրահարկ էին, բայց շատ սիրուն և կոկիկ կառուցված, կամարաձև պատուհաններով, որը բնորոշ է Զանգեզուրյան տներին։ Այժմ  Տեղ գյուղը համարվում է սահնմանամերձ թշնամու հետ, և ես հույս ունեմ, որ հաջորդ գարնանը խաղաղություն կլինի ու կրկին կայցելեմ իմ նախնիների գյուղը։
Ի դեպ մենք այս պահին տանն ունենք հենց Տեղ գյուղից ուղարկված դդում, որով  մայրիկս  համով-հոտով Ղափամա է պատրաստելու։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *