Մաթեմատիկա

Խնդիրներ «Տոկոսներ» թեմայից

 

Դասարանական աշխատանք

 

  1. Խանութ առաքեցին 2500 կգ լոլիկ։ Առաջին օրը վաճառեցին այդ ամբողջ ապրանքի 30%-ը։ Քանի՞ կգ լոլիկ մնաց վաճառելու։

1750

  1. Տանձի չրի զանգվածը թարմ տանձի զանգվածի 20%-ն է։ Քանի՞ կգ չիր կստացվի 350 կգ թարմ տանձից։ 

70

  1. Բարձրագույն կրթություն ունեցողների միջին աշխատավարձը 225 000 դրամ է, չունեցողներինը՝ 150 000 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրագույն կրթություն ունեցողների միջին աշխատավարձը ավելի բարձրագույն կրթություն չունեցողների միջին աշխատավարձից։

50

  1. Խառատը մինչև ընդմիջում

 

 տաշեց 24 մանրակ, ինչը հերթափոխային պլանի 60%-ն է։ Քանի՞ մանրակ է տաշում խառատը մեկ հերթափոխում։

40

  1. Զբոսաշրջիկները անցան երթուղու 75%-ը, և նրանց մնում էր անցնել ևս 5 կմ։ Ինչքա՞ն է երթուղու երկարությունը։

20

  1. Միսը եփելիս կորցնում է իր զանգվածի 40%-ը։ Որքա՞ն եփած միս կստացվի 6 կգ թարմ մսից։

3.6

  1. Ակցիայի արդյունքում ապրանքների գներն իջել են 20%-ով։ Ինչքա՞ն պետք է վճարել վերնաշապիկի համար, եթե նրա սկզբնական գինը 8000 դրամ էր։

6400

  1. Ծրագրավորողի աշխատավարձը բարձրացել է 15%-ով։ Ինչքա՞ն է նոր աշխատավարձը, եթե մինչև բարձրացումը 300 000 դրամ էր։ 

345000

  1. Նորածնի քաշը 3 կգ էր։ Մեկ ամիս հետո նա կշռում էր 4 կգ 200 գ։ Քանի՞ տոկոսով է ավելացել նրա քաշը։ 

40%

  1. Մեկը իր ունեցած գումարից 4000 դրամ նվիրաբերեց մանուկների ֆոնդին։ Ինչքա՞ն գումար ուներ այդ մարդը, եթե նվիրել է իր ունեցածի 2%-ը։

200000

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *